Նախորդ շաբաթ գրանցված դրամի կտրուկ արժևորումից հետո այն կրկին արժեզրկվում է: Դեկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 454 դրամ է, առավելագույնը՝ 458, վաճառքի նվազագույն արժեքը 464 դրամ է, առավելագույնը` 468: Միջին փոխարժեքն է 455,88` առքի և 465,60 դրամ վաճառքի դեպքում: Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 8,01 դրամ, վաճառքինը՝ 8,79 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,45 դրամ է, վաճառքինը՝ 9,30:
1 եվրոն հայկական բանկերը վաճառում են նվազագույնը 567, առավելագույնը՝ 580 դրամով, իսկ գնում 548-ից 557 դրամով:
Դեկտեմբերի 23-ի համար ԿԲ-ն$1-ի դիմաց սահմանել է 458,51 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 2,34 կետով:1 եվրոյի դիմաց սահմանվել է 561,03դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 1,67 կետով: Իսկ ռուսական ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել 0.32 կետով՝ 8,39 դրամ:
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 23-ին իրականացրել է 2 մլն դոլարի վաճառք 460.97 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 459.58 դրամ 1 դոլարի դիմաց:
Անցած շաբաթ դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և, կարծես, կայունացավ: Ըստ Rate,am-ի` դեկտեմբերի 22-ի, ժամը 12:00-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 448 դրամ, եվրոյինը՝ 547 դրամ, ռուբլունը՝ 8,66 դրամ:





