Ռուսաստանը կպայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ՀԱՊԿ երկրներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք կյանքի են կոչվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հանգեցնում են լուրջ ապակայունացման: Անշուշտ, ոչ մի նման բան չենք կարող թույլ տալ և ամեն կերպ կաշխատենք համապատասխան վարքագիծ որդեգրել Ռուսաստանում և սատարել ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,-ասել է Պուտինը, հայտնում է Կրեմլի կայքը:
2017-ին փետրվարին գունավոր հեղափոխությունների հավանականության մասին էր զգուշացրել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: Նրա կարծիքով, այդպիսի զարգացումները հնարավոր է կանխել միայն միավորելով ջանքերը:
Գունավոր հեղափոխությունները որոշ երկրներում իշխանափոխության հավաքական անվանումն է՝ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, «նարնջագույնը» Ուկրաինայում, «կակչներինը» Ղրղզստանում և այլն: Որպես կանոն, այդպիսի հեղափոխությունները սկսվում են խաղաղ հանրահավաքներով և վերաճում են իշխանությունների հետ կոշտ առճակատման և իշխանափոխության:
Ընթերցեք նաև. Պուտին. Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի են վատթարացել





