AM
13 Մայիս 2017 - 06:45 AMT

Արցախում տեղադրված խաչը Եվրոպայում մեծությամբ երկրորդն է

Ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա՝ Ստեփանակերտի մերձակայքում, մայիսի 9-ի առթիվ տեղադրվել է 50 մետր բարձրությամբ լուսատու խաչ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների, հաղորդում է «Արցախպրեսը»:

Արցախում տեղադրված այս խաչն իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում. ամենամեծ խաչը՝ «Հազարամյակի խաչը», Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում է: Այն հուշահամալիր է նվիրված Մակեդոնիայի կողմից քրիստոնեության ընդունման երկուհազարամյակին: Մակեդոնական խաչի բարձրությունն 67 մետր է: