Ստեփանակերտում «Սոսե» մանկապարտեզի կառուցման համար «Հայ օգնության միությունը» դրամահավաք է կազմակերպել Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում:
Հիմնադրամի ջանքերով հավաքվել է 33.000 դոլար։ Այդ միջոցներն ուղղվելու են «Սոսե» մանկապարտեզի կարիքները հոգալուն, այդ թվում` կահույքի ձեռքբերմանը, հայտնում է «Sputnik-Արմենիան» Asbarez-ի վրա հղումով։
Նվիրաբերություններ արել է Կալիֆորնիայի «Հայ օգնության միության» 80 ներկայացուցիչ։ Մանկապարտեզի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը։





