Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Բորժոմիի անտառում տեղակայված հայ փրկարարների ճամբար, շնորհակալություն հայտնելու անտառում բռնկված հրդեհի դեմ պայքարի ժամանակ օգնության համար։
«Դուք՝ մեր տղաների հետ միասին, դժվար ու հաջող պայքար եք տարել կրակի դեմ։ Ես շնորհակալ եմ ձեզ եղբայրական օգնության համար։ Մենք գնահատում ենք այն ամենն, ինչ դուք արեցիք», – ասել է Կվիրիկաշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել նաև ողջ հայ ժողովրդին, վարչապետին ու նախագահին։
ՀՀ ԱԻՆ-ը Վրաստան էր ուղարկել 65 հրշեջ-փրկարար ու 15 կրակի դեմ պայքարի մեքենա։
Կարդացեք նաև․ Հայ հրշերջները Բորժոմիում կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի վրա





