Յարոսլավլում բացվել է նորակառույց հայկական Սբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցին օծել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասը, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
Օծման արարողությանը ներկա է եղել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, այլ պաշտոնատար անձինք Մոսկվայից և Երևանից:
Յարոսլավլում հայկական եկեղեցի կառուցելու որոշումը կայացվել է 2003-ին, շինարարությունը սկսվել է 3 տարի անց՝ 2006-ին, բացումը նախանշված էր 2016-ի մայիսին:





