Հայաստանը 2-ն է այն երկրների թվում, որտեղ ռուս զբոսաշրջիկները չեն ունենում լեզվի հետ կապված խնդիրներ: Այդ մասին հայտարարել է Aviasales զբոսաշրջային ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը:
Ընկերության մասնագետները եկել են այդ եզրակացության՝ վերլուծելով ՌԴ-ից արտերկիր ավիատոմսերի ամրագրման տվյալները:
Լեզվի առումով մատչելի ամենապահանջված երկիրը ռուս զբոսաշրջիկների համար եղել է Մոլդովան: Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, գրում է Lenta.ru-ն:
4-րդ տեղում Ուզբեկստանն է, 5-րդում՝ Ղրղզստանը: Առաջին 10-յակում են նաև Ադրբեջանը, Բուլղարիան, Ղազախստանը, Բելառուսն ու Ուկրաինան:
Aviasales-ի փորձագետները հարցում են անցկացրել ռուսաստանցիների համար լեզվի առումով ամենամատչելի երկրների վերաբերյալ: Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 35 տոկոսը, որպես առաջատար նշել է Ուկրաինան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է ռուսաստանցի ավիաճանապարհորդների նախընտրելի ուղղությունների եռյակում մերձավոր արտասահմանի երկների թվում 2017-ի հունվար-հունիսի տվյալներով:





