Հոկտեմբերի 2-ին 10:00-ին մահափորձ է կատարվել Զապարոժյեի Հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ: Այդ մասին հայտնել է Հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը:
Սարգսյանի ուղղությամբ կրակել են հրազենից Շևչենկոյի բուլվարում գտնվող Հայերի միության շենքի մոտ, երբ նա դուրս էր գալիս մեքենայից: Նրան հասցրել է իր մարմնով փակել թիկնապահը, որն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա որովայնի վիրավորում է ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել՝ չսպասելով շտապ օգնության ժամանելուն, հայտնում է Forpost-ը:
Ինքը Սարգսյանը կրակոցից անմիջապես հետո մտել է Հայերի միության շենք: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:
«Մենք չգիտենք, թե ինչի հետ կարող է կապված լինել մահափորձը: Մեր կազմակերպության անդամները հակաիրավական գործունեություն չեն ծավալուն: Հավանաբար, մենք ինչ- որ մեկին խանգարում ենք քաղաքում»,-ասել է Հակոբյանը:





