ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, Տուլայում կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում, արժանացել է մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։
Մրցանակը շնորհվել է հայկական «Thank you, հայրիկ» կինոնկարում դերակատարման (Բագրևոսի դերի) համար:
«Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-21-ը:
Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։
Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որն առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:
«Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալլա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։





