Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումների մասին:
Մասնավորապես, Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Կարեն Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Պետրոսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Դեկտեմբերի 18-ին Հարությունյանը երկրի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել:
Ընթերցեք նաև․ Փոխվել է Արցախի կառավարության կառուցվածքը․ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել





