AM
4 Դեկտեմբեր 2025 - 13:12 AMT

ԱԺ-ն հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն

Ազգային ժողովը կողմ է քվեարկել 2026 թվականի պետական բյուջեի նախագծին։

Եզրափակիչ քվեարկության արդյունքներով՝ նախագիծը ստացել է 62 կողմ ձայն, 27 պատգամավոր հանդես է եկել դեմ դիրքորոշմամբ, իսկ 3-ը՝ ձեռնպահ։

Վերաայումից հետո ՀՀ պետական բյուջեն որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես, 2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52․9 տոկոս։

2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները չեն փոխվել։