AM
5 Դեկտեմբեր 2025 - 14:54 AMT

Փաշինյանը դեկտեմբերի 9-ին Բեռլինում հանդիպելու է կանցլեր Մերցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին Բեռլինում նախատեսում է հանդիպում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այս մասին նշված է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեի հրապարակած հաղորդագրության մեջ, հայտնում է Radar Armenia-ն։

«Կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,– ասվում է հաղորդագրության մեջ։