AM
22 Դեկտեմբեր 2025 - 09:38 AMT

Պեսկով․ Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը մտադիր է երկկողմ հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21–ին և 22–ին անցնում է ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը։

Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին, սակայն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալիևը չի մեկնել Սանկտ Պետերբուրգ: