«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ:
Միաժամանակ, որոշմամբ նախատեսվել է, որ Հայաստանը կարող է այս ապրանքը ներմուծել տարեկան մինչև 700 տոննայի չափով՝ առանց այդ տուրքի վճարման»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Տրված արտոնությունը կգործի հինգ տարի և կկիրառվի միայն այն տնտեսվարողների համար, ովքեր նշված ապրանքը ներմուծելիս կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված եզրակացություն, որը կհաստատի ներմուծման նպատակային նշանակությունը։





