AM
24 Դեկտեմբեր 2025 - 09:07 AMT

FlyOne Armenia-ն 2026-ին Երևանից Ամստերդամ թռիչքներ կմեկնարկի

FlyOne Armenia-ն 2026 թվականից Երևան–Ամստերդամ–Երևան թռիչքներ կիրականացնի, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով չվերթերը գործարկվելու են ապրիլի 1-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին։