AM
25 Դեկտեմբեր 2025 - 09:24 AMT

«ԱրՔա» համակարգով հետվճարները կվճարվեն 2026 թ. փետրվարից սկսած

«Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվար ամիսը ներառյալ: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Սահմանվել են նաև հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի չափը կազմում է 2 %, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1 % և պետության կողմից 1 % համամասնությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Նշվում է, որ այս որոշմամբ հնարավորություն կընձեռնվի ընդլայնել անկանխիկ գործառնությունների մասնաբաժինը: