AM
8 Հունվար 2026 - 10:20 AMT

Հալեպի հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել

Հալեպում կառավարական և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների արդյունքում պայթյունի հետևանքով նյութական վնասներ են կրել քաղաքի հայաբնակ Շէյխ Թահա և Վիլլաներ թաղամասերը, հայտնում է «Գանձասար» պարբերականը։

Վիրավորներ կամ զոհեր չկան, վնասները բացառապես նյութական բնույթի են։

Նշվում է, որ այժմ Հալեպում պահպանվում է զգուշավոր հանդարտություն, թեև երբեմն շարունակում են լսվել կրակոցների ձայներ։

Սիրիական բանակը հայտարարել է հունվարի 8-ին ժամը 13:30-ից մինչև հետագա ծանուցում Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում պարետային ժամ սահմանելու մասին։

Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։