AM
12 Հունվար 2026 - 07:07 AMT

Ֆասթ բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու

2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։

Ֆասթ բանկը մեծ ոգևորությամբ է աջակցել համահայկական նշանակության իրադարձությանը: Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին Ֆասթ բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։