AM
13 Հունվար 2026 - 06:38 AMT

Պետքարտուղարությունում տեղի կունենա Ռուբիո-Միրզոյան հանդիպումը

Հունվարի 13‑ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Միրզոյանի ու Ռուբիոյի երկկողմ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով ժամը 12։00‑ին (Երևանի ժամանակով՝ 21։00‑ին)։

Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը, Բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանը:

ՀՀ ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման մասին չի հայտնել:

Հունվարի 9‑ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: