ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Անմիջապես ուժի մեջ է մտնում հետևյալը․ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ հետ կատարված ցանկացած գործարքի համար։ Այս որոշումը վերջնական է և վճռորոշ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը մոտ 1 միլիարդ դոլարի է հասնում, գրում է Factor.am-ը:
Իրանից ներմուծվում են երկաթ և պողպատ, բնական գազ, նավթային ապրանքներ, պլաստիկ, շինարարական նյութեր։ Հայաստանն իր հերթին Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, հանքային նյութեր, սննդամթերք, մեքենաներ և սարքավորումներ։
Ըստ CNN-ի՝ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը մեծապես կազդի Չինաստանի վրա, որն Իրանի և ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է։ Իրանի խոշոր առևտրային գործընկերներ են Հնդկաստանը, ԱՄԷ-ն և Թուրքիան։





