AM
13 Հունվար 2026 - 07:17 AMT

Պետրոսյան․ Հանձնարարվել է առավելագույնս խստացնել վերահսկողությունը բոլոր բաշխիչ ենթակայաններում

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԷՑ պատասխանատու ստորաբաժանումներին և մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է առավելագույնս խստացնել վերահսկողությունը բոլոր բաշխիչ ենթակայաններում:

Ամանորին Երևանում կային հասցեներ, որոնք հոսանքազրկված էին ենթակայանում հրդեհի և դրա հետևանքների պատճառով:

Մինչև Ամանորը Երևանի Էրեբունի շրջանի բազմաթիվ հասցեներ հոսանքազրկված էին 36 ժամից ավելի։ Դեկտեմբերի 30-ին «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։