AM
13 Հունվար 2026 - 13:30 AMT

Իդրամն ամփոփել է 2025 թվականը

Իդրամ ընկերության համար 2025 թվականը հագեցած տարի էր նոր՝ միջազգային խոշոր գործընկերների հետ նշանակալի համագործակցություններով, վաճառակետերի թվի մեծ աճով, միջազգային մրցանակներով և բազմաթիվ այլ հաջողություններով։ Տարվա կարևոր իրադարձությունները հարցազրույցում ամփոփել է Իդրամ ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Նա նշել է, որ 2025 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական վաճառակետերի թիվը, որտեղ հնարավոր է վճարել Իդրամ QR-ով, հատել է 26,000-ը, իսկ առցանց խանութներինը՝ 1000-ը։ Բոլոր թե՛ ֆիզիկական, թե՛ առցանց վաճառակետերում հնարավոր է վճարել Rocket Line թվային ապառիկի միջոցով, իսկ 12,000-ից ավելի վաճառակետերում գործում է Rocket Line 0%-ը։

Նա անդրադարձել է նաև տարվա առաջին մեծ համագործակցությանը AliPay+-ի հետ, որի արդյունքում Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Կարևոր է նշել, որ Իդրամի օգտատերերի համար նույնպես լայն հնարավորություններ են բացվում, քանի որ այս պահին արդեն իրենց Idram&IDBank հավելվածով նրանք հնարավորություն ունեն վճարումներ իրականացնել AliPay+-ի QR-ով աշխարհի 57 երկրում։

Երկրորդ նշանակալի համագործակցությունը առևտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ էր։ Արդյունքում Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կարող են իրենց հավելվածով մոտ 26,000 առևտրային կետերում և 1000-ից ավել առցանց խանութներում կատարել Իդրամ QR վճարումներ։

Գրիգորի Յոլյանի խոսքով՝ արդեն իսկ հայտարարվել է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին Tencent-ի TenPay Global և WeChat Pay (Weixin Pay) վճարային հարթակների հետ։

Յոլյանը խոսել է նաև 2026 թվականի պլանների և սպասվելիք իրադարձությունների մասին։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: