AM
15 Հունվար 2026 - 10:06 AMT

Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է

Հունվարի 12-ին բացվել է Evocabank-ի նոր` «Աջափնյակ» մասնաճյուղը, Աբելյան 2/1 հասցեում։ Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Աջափնյակ» մասնաճյուղի հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։

Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն ֆինանսական մի շարք ծառայություններ՝

· Ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկում,

· Վարկերի տրամադրում և ավանդների ներգրավում,

· Անհատական պահատուփերի տրամադրում,

· Բանկային փոխանցումների իրականացում (ՀՀ տարածքում, դեպի արտերկիր, ՀՀ պետական բյուջե),

· Արտարժույթի փոխանակում,

· Կանխիկ դրամարկղային գործարքներ և այլն։

«Աջափնյակ» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

· Երկուշաբթիից ուրբաթ` ժամը09։30–17։00

«Սիրով կսպասենք ձեզ մեր նորաբաց մասնաճյուղում»,-ասվում է հաղորդագրության մեջ: