AM
16 Հունվար 2026 - 09:13 AMT

ԿԲ. Սոցփաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն մերժել հաշիվներ բացել

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ սոցփաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն մերժել հաշիվներ բացել:

«ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն Ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ն նաև քաղաքացիներին հորդորել է նման խախտումների դեպքում քայլեր ձեռնարկել՝ ըստ հետևյալ ընթացակարգի.

  • Ուղարկել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ հստակ նկարագրելով իրավիճակը, պահանջելով բացել հաշիվ և ստանալ մերժման պատճառների բացատրություն։
  • Նույն դիմումի պատճենը անհրաժեշտ է ուղարկել նաև Կենտրոնական բանկի էլեկտրոնային հասցեին: [email protected]։