Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թվականին վճարած մաքսատուրքի գումարները՝ համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում։
ՊԵԿ-ը հրապարակել է Համապատասխան տրանսպորտային միջոցների ցանկը:
Մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ մինչև այս տարվա հունվարի 31-ը ներառյալ։ Դիմում կարող է ներկայացնել միայն հայտարարատուն՝ նշելով իրեն պատկանող բանկային հաշվեհամարը։
«2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ չներկայացված դիմումների քանակի հիման վրա Կոմիտեն կհրապարակի նոր ցանկ, որում չեն ընդգրկվի արդեն իսկ հրապարակված տրանսպորտային միջոցները։ Այսինքն՝ սահմանված 636-ից, պայմանականորեն, 100 դիմում չներկայացնելու դեպքում կհրապարակվի 100 նոր տրանսպորտային միջոցների ցանկ՝ պահպանելով ժամանակագրական հերթականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։





