Առաջիկայում Ադրբեջանի տարածքով ռուսական հեղուկ գազ կներմուծվի ՀՀ: Այդ մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը, հայտնում է Auroranews-ը:
Նա նշել է, որ ներկայում հեղուկ գազի մատակարարման խնդիրը պայմանավորված է ներկրման բարդություններով՝ մասնավորապես Վերին Լարսում առաջացած խոչընդոտներով։
Նրա փոխանցմամբ՝ ներկրման գործող հիմնական ուղիներն անցնում են Ռուսաստանի և Իրանի տարածքներով, սակայն լոգիստիկ խնդիրների հետևանքով ներկրման ծավալները նվազել են։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ շուտով, կարճ ժամանակում հնարավոր կլինի ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով։
Ավելի վաղ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն, անդրադառնալով հեղուկ գազի գնի թանկացման վերաբերյալ հնչող քննարկումներին, պնդել էր, որ դա սովորական երևույթ է, որը գրեթե ամեն տարվա դեկտեմբերին է արձանագրվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում վստահեցրել է, որ 2026-ի դեկտեմբերին հեղուկ գազի գնի բարձրացման հետ կապված խնդիր այլևս չի լինի:





