AM
19 Հունվար 2026 - 14:31 AMT

Իրանական 2 ավիաչվերթ դեպի Երևան չեղարկվել է

Հունվարի 19-ին կայանալիք Թեհրան-Երևան ուղղությամբ 2 չվերթ չեղարկվել է։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է չվերթերն իրականացնելու էին էին «Qeshm air» և «Caspian Airlines» ավիաընկերությունները։

Երկու չվերթն էլ չեղարկվել են իրանական ավիաընկերությունների կողմից։

Պատճառները չեն նշվում։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ սպանվածների մեջ մոտ 500-ը ուժային կառույցների աշխատակիցներ են: Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինյալ ապստամբների» վրա: