ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
«Ես կարգավորել եմ Հայաստանի և Աբեր-բեջանի միջև պատերազմը», – հայտարարել է Թրամփը՝ սխալ արտասանելով «Ադրբեջան» տեղանունը, հայտնում է Factor.am-ը:
Նա հավելել է, որ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր իրեն։
Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պետք է արժանանար Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ հայ-ադրբեջանական պատերազմը կարգավորելու համար։ Նա նաև անդրադարձել էր այդ գործընթացի վերաբերյալ Պուտինի արձագանքին։





