AM
23 Հունվար 2026 - 10:29 AMT

Կոբախիձե․ Այլընտրանքային բեռնափոխադրման միջանցքը չի սպառնա Վրաստանի տարանցիկ ներուժին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրմների այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր երկրի տարանցիկ հնարավորությունների համար։

Նա անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևi և Վահագն Խաչատուրյանi Դավոսում արված այն դիտարկմանը, որ ներկայում Վրաստանի տարածքով իրականացվող բեռների տեղափոխությունը հետագայում կկատարվի ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանով, հայտնում է Sputnik-georgia-ն:

«Ես կցանկանայի մեջբերել մի պարզ ցուցանիշ, որը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար. վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքում բեռնափոխադրումների ծավալը 7 անգամ աճել է։ Այս պայմաններում մեր միակ խնդիրն է առավելագույնի հասցնել մեր ենթակառուցվածքների օգտագործումը աճող բեռնաշրջանառությունը սպասարկելու համար։ Հաշվի առնելով այս աճը՝ այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը», – ասել է Կոբախիձեն։

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանը մեծ միջոցներ է ներդնում Վրաստանի տարանցիկ հնարավորությունների զարգացման համար՝ նշելով նաև դեպի ՌԴ տանող Հյուսիս-հարավ միջանցքը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։