AM
23 Հունվար 2026 - 12:40 AMT

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը IDBank-ի Mastercard Standard և Gold քարտեր պատվիրելու դեպքում հաճախորդները յուրաքանչյուր 1000+ ՀՀ դրամի վճարումից կստանան մինչև 2% քեշբեք։ Արշավի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկության դեպքում կարելի է պատվիրել ArCa քարտ, և այդ պահից քեշբեքը կշարունակեք ստանալ ArCa քարտով՝ համաձայն պետական ծրագրով նախատեսված պայմանների։

Մի քանի պարզ քայլ առաջարկից օգտվելու համար՝

● պատվիրեք Mastercard Standard կամ Gold քարտը հիմա

● մինչև մարտի 20-ը վճարեք նոր քարտով

● և՛ տեղական, և՛ միջազգային վճարումներից ստացեք մինչև 2% քեշբեք

«Իսկ եթե Ձեր Mastercard-ը փոխարինեք ArCa քարտով կամ պատվիրեք նոր ArCa քարտ մինչև ապրիլի 1-ը, ապա այն կստանաք առաջին տարվա համար բոլորովին անվճար սպասարկումով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարևոր է հիշել, որ Mastercard Standard-ի և Gold-ի քեշբեքի առաջարկը գործում է 20.01.2026-ից մինչև 20.03.2026 և դադարում է գործել ArCa քարտ ձեռք բերելու օրվանից սկսած։

Մեկ գործարքի համար տրամադրվում է առավելագույնը 6000 ՀՀ դրամի քեշբեք։ Մեկ ամսվա համար տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 60,000 ՀՀ դրամի քեշբեք՝ անկախ արշավի ընթացքում ձեռք բերած Mastercard-երի քանակից։

«Եթե պատվիրեք Mastercard Standard-ը Idram&IDBank հավելվածով, կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։

Քեշբեքը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։ Դուք այն ստանում եք արդեն հարկված»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: