AM
26 Հունվար 2026 - 06:36 AMT

Սաակաշվիլի․ Ալիևի խոսքերը ՀՀ-ով տարանցիկ ճանապարհի մասին քանդում է այն ամենը, ինչին հասել ենք

Կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը ՀՀ-ով տարանցիկ ճանապարհի մասին, քանդում է այն ամենը, ինչին հասել է Վրաստանը:

«Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ այսօր տարանցիկ երթուղին կանցնի Վրաստանի տարածքով, իսկ վաղը՝ արդեն Հայաստանի, քանդում է այն ամենը, ինչին հասել ենք 1990-ականներին և 2000-ականներին որպես երկիր:

Վրաստանն այժմ հայտնվում է ամենաբարդ աշխարհաքաղաքական փոսում, ինչը մոտ ապագայում կարող է ավարտվել Վրաստանի որպես անկած պետության վերացմամբ, կամ Բիձինա Իվանիշվիլիի մաֆիայի աղետներից դուրս պրծնելով` արագ զարգացման ուղին բռնելով»,-ասվում է գրառման մեջ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրմների այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր երկրի տարանցիկ հնարավորությունների համար։

Նա անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վահագն Խաչատուրյանի՝ Դավոսում արված այն դիտարկմանը, որ ներկայում Վրաստանի տարածքով իրականացվող բեռների տեղափոխությունը հետագայում կկատարվի ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանով: