AM
26 Հունվար 2026 - 07:07 AMT

Ապրիլի 1-ից բոլոր պետվճարները կկատարվեն բացառապես անկանխիկ

2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին ներկայիս 12%-ի փոխարեն կտրամադրվի մինչև 20% հետվճար։