AM
26 Հունվար 2026 - 09:49 AMT

«Ռոստեխը» դուրս է եկել Կարապետյանի ընկերության հետ լաբորատորիաներ ստեղծելու նախագծից

Ռուսաստանի պետական «Ռոստեխ» կորպորացիան վերջնականապես դուրս է եկել Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության հետ համատեղ ստեղծվող բժշկական լաբորատոր ծառայությունների նախագծից, որն ուղղված էր կենտրոնացված լաբորատոր համակարգի ձևավորմանը։

Նախագիծը նախատեսվում էր իրականացնել «Տաշիր Մեդիկա» ընկերության հետ համատեղ՝ լաբորատորիաների ցանց ստեղծելու նպատակով։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում, սակայն ներդրումների ծավալը պաշտոնապես չի հրապարակվել։ Հաղորդվում է, որ մի քանի տարի առաջ «Ռոստեխը» նմանատիպ համաձայնություն է ձեռք բերել նաև Siemens ընկերության հետ, որը սակայն այդպես էլ չի իրականցվել, հայտնում է Sputnik Արմենիան «Կոմերսանտի» վրա հղումով:

Նախագծի ներդրումների ծավալը չէր ​​հրապարակվում։ Իսկ դրանից մի քանի տարի առաջ «Ռոստեխը» նմանատիպ նախագծի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել Siemens-ի հետ, սակայն այն այդպես էլ չիրականացվեց։

Պարբերականի համաձայն՝ «Ռոստեխի» կառույցն ի դեմս` «ՌՏ` բիզնեսի զարգացում» ՍՊԸ-ի, 2025 թվականի վերջին «Տաշիր Մեդիկա»-ին է փոխանցել «Կենտրոնացված ախտորոշիչ համակարգերի» 10%–ը։ Այժմ «Տաշիր Մեդիկան» այդ ընկերության միակ բաժնետերն է։

Ինչպես նշված է «Տաշիր Մեդիկայի» կայքում, «Կենտրոնացված ախտորոշիչ համակարգեր» ՍՊԸ-ն «Ռուսաստանի Դաշնությունում բարձր տեխնոլոգիական կենտրոնացված կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների ցանցի ստեղծման օպերատոր է»։

Ենթադրվում էր, որ համատեղ ձեռնարկությունը դաշնային օպերատոր կդառնա, որը Ռուսաստանի մի քանի մարզերում կհամախմբի լաբորատոր հետազոտությունները։ Դրա հիման վրա հինգ տարում նախատեսվում էր բժշկական կենտրոնների ցանց ստեղծել։