AM
28 Հունվար 2026 - 11:06 AMT

Արսենյանը մասնակցել է Լավրովի հանդիպմանն ԱՊՀ դեսպանների հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած ընդունելությանը, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ամփոփել են 2025 թվականին եվրասիական ինտեգրման միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։