Հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիոսն այցելել է Մոսկվայում ՀԱԵ եկեղեցական համալիր և հանդիպել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասի հետ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի պատրիարքարանը, գրում է Radar Armenia-ն:
Նա ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը:
Զրույցի ընթացքում միտրոպոլիտն աջակցություն է հայտնել Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ գործադրվող ճնշման պայմաններում:
Եզրաս արքեպիսկոպոսը հյուրին պատմել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս վիճակի մասին և շնորհակալություն հայտնել Մոսկվայի Պատրիարքարանին համերաշխության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:
Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։





