Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ առողջապահական ծառայությունների վարչության՝ Medicare և Medicaid ծրագրերը ադմինիստրատոր Մեհմեդ Օզիգործունեությունը՝ այն որակելով որպես թունավոր ու վտանգավոր քարոզչություն։
Մասնագիտությամբ բժիշկ Օզն ունի Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացիություն, հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր մտերիմ կապերով։ Անկարայի փաստացի լոբբիստը վերջին շրջանում հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով՝ հայերին մեղադրելով Լոս Անջելեսի առողջապահության ոլորտում խարդախության սխեմաներ կիրառելու մեջ։
Համբարյանը նշել է, որ Օզի այս «բացահայտումները» հիմնված են էթնիկ պատկանելության շահարկման վրա և նպատակ ունեն առողջապահական համակարգում առկա խնդիրների համար պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել։ Նա ընդգծել է, որ առավել մտահոգիչ է, երբ նման գործողություններով զբաղվում է երկքաղաքացիություն ունեցող անձ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Օզի ներկայիս գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայ դատի հանձնախումբը ճիշտ է վարվել՝ 2022 թվականին տապալելով նրա ընտրությունը Սենատում», – X սոցցանցում գրել է Համբարյանը։
Ավելի վաղ «LA Times»-ը հրապարակել է հոդված, որտեղ նշվել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են Կալիֆոռնիայի տարածքում նպաստների հետ կապված խարդախությունների մասշտաբային քննության մեկնարկի մասին։ Հոդվածում մեջբերվել են նաև Մեհմեդ Օզի խոսքերը, որում նա նշել է՝ «ռուսական և հայկական հանցախմբերը» ներգրավված են այդ սխեմաներում։ Նրա պնդմամբ, այս երևույթը օտարերկրյա ազդեցության արտահայտություն է, որն սպառում է պետական առողջապահական ռեսուրսները և բարդացնում է ԱՄՆ քաղաքացիների համար բժշկական օգնություն ստանալը։





