AM
30 Հունվար 2026 - 12:45 AMT

Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, սկսել է բիզնես գործունեություն ծավալել։ 2025-ի սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել և ղեկավարում է «ԱԹԼԻՔՍ» ՓԲ ընկերությունը, հայտնում է Factor.am-ը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից հայտնի է դառնում, որ Մարիամ Փաշինյանին է պատկանում «ԱԹԼԻՔՍ»-ի 50% բաժնեմասը։ Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։ Վերջինս նաև «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, որը 2022-ին տեխնոլոգիական համաժողով էր կազմակերպել Երևանում։ Դրան ներկա էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն ժամանակ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և այլք։

«ԱԹԼԻՔՍ»-ի գործունեության ոլորտը ծառայությունների մատուցումն է։