Հունվարի 30-ին ամփոփվել է Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը։
Ակցիայի 12 հաղթողները հատուկ կազմակերպված միջոցառման շրջանակում ստացել են իրենց մրցանակները՝ դեպի Մալդիվներ 4 փաթեթ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար, 4 MacBook Air և 4 iPhone 17։
Արշավին մասնակցելու համար Բանկի Mastercard քարտապանները պետք է օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ը կատարեին առնվազն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ իրենց Mastercard քարտով։ Հաղթողներն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։

Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Բանկի ու Mastercard-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ջերմ շնորհավորանքների և էմոցիաների մթնոլորտում։
«Բիբլոս Բանկ Արմենիայի բոլոր արշավների կենտրոնում մեր հաճախորդներն են։ Հենց այդ պատճառով է, որ ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում, ինչպես, օրինակ, այսօր, որպեսզի շնորհակալություն հայտնենք նրանց։ Մենք ամեն ինչ նկատում ենք։ Նկատում ենք նրանց վստահությունը, նրանց հավատարմությունը, նաև լսում ենք նրանց կարծիքներն ու շարունակաբար բարելավում մեր ծառայությունները»,- միջոցառման ժամանակ նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«Mastercard-ի անունից ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր քարտապաններին, ովքեր մասնակցել են այս արշավին և վստահել իրենց ամենօրյա վճարումները և ֆինանսական փորձառությունները Բիբլոս Բանկ Արմենիային և Mastercard-ին։ Մեր քարտապանների ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անվտանգ, հարմար և նորարարական վճարումները կարող են բացել նոր հնարավորություններ՝ անգամ ճանապարհ դեպի Մալդիվներ կամ տեխնոլոգիական երազանքներ։ Mastercard-ի համար սա պարզապես արշավ չէ, այլ մեր շարունակական հանձնառության հերթական դրսևորումը՝ առաջարկել ավելին, քան պարզապես վճարում»,- ասել է Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։
Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների համար պարբերաբար մշակվում են արշավներ ու առաջարկներ, իսկ ծառայությունները մշտապես համապատասխանեցվում են նրանց կարիքներին։





