AM
4 Փետրվար 2026 - 06:49 AMT

Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարները կնվազեն

Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարները կնվազեն:

Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը:Այդ մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, գրում է Radar Armenia-ն:

Նա հայտնել է, որ մարտի 1-ից միջնորդավճարը միջինում գրեթե կիսով չափ կնվազի՝ Arca քարտերի համար կդառնա 0.5%, միջազգային քարտերի համար` 0.9%: