Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հատուկ ուղերձով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հրավիրելով նրա ուշադրությունը Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս հայ գերիների ազատ արձակման հրատապ անհրաժեշտությանը։
Արամ Ա-ն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հոգևոր ու մշակութային ժառանգության ապահով պահպանման հրատապ թեմային՝ ակնկալելով ԱՄՆ փոխնախագահի անձնական միջամտությունը, հայտնում է Cilicia TV ֆեյսբուքյան էջը:
«Նամակում նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակ պարտավորեցնում է կողմերին ապահովել ինչպես ռազմագերիների ազատ արձակումը, այնպես էլ հոգևոր ու մշակութային հուշարձանների պաշտպանությունը հակամարտություններից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նամակն արդեն Վենսի գրասենյակում է:
Փետրվարին նախատեսվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան:





