Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղական ղեկավարության անդամների դեմ շինծու գործերով դատավարությունը:
Փետրվարի 5-ի նիստում ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման հայտնում է APA-ն:
Ավելի վաղ մեղադրող կողմը միջնորդել էր, որ հենց այդ չափով պատիժ սահմանվի մեղադրյալի համար՝ ընդգծելով, որ նրա արարքներն «ընդգրկվում են ամենածանր հոդվածների շրջանակում»։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարի 17-ին։ Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 26-ին դատավորները հեռացել էին խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։





