AM
5 Փետրվար 2026 - 09:44 AMT

Ղուկասյանն ու Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղական ղեկավարության անդամների դեմ շինծու գործերով դատավարությունը:

Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, հայտնում է APA-ն:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարի 17-ին։ Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 26-ին դատավորները հեռացել էին խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։