AM
5 Փետրվար 2026 - 12:02 AMT

Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ, կիսվել Քամյուի խոսքերով

Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարեգործ և գործարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, մեջբերում արել Ալբեր Քամյուի «Ապստամբը» էսսեից (1951)։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում:

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք», մեջբերել է նա հեղինակին:

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում առանձին է ընթանում: Արցախի մյուս ղեկավարներին դատապարտել են ցմահ ազատազրկման, բացառությամբ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, որոնք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: