Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի մեջ ակնհայտ է:
«Դժվար թե որևէ մեկը վիճարկի այն դերը, որն ունի ԵԱՏՄ-ն այդ երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման մեջ: Այդ դերն ակնհայտ է»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կշարունակվի։
«Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷՍ–ը։»,-նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:
Փետրվարի 10-ին նա բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի արդյունքում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության խարտիա։





