AM
13 Փետրվար 2026 - 14:47 AMT

Պապոյան․ Ամբողջ ծավալով վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը

Փետրվարի 15-ից ամբողջ ծավալով կվերսկսվի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրն ամբողջ ծավալով։

Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։

Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-60%-ը»,- գրել է նախարարը: