AM
19 Փետրվար 2026 - 08:48 AMT

Air Baltic-ը մայիսից Երևան-Ռիգա-Երևան ուղիղ թռիչքներ կմեկնարկի

Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը մեկնարկում է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ ավիաչվերթեր, հայտում է Զբոսաշրջության կոմիտեն։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ-ում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեն քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններին զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ առաջիկա չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպմանը։

Նրանք ողջունել են մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության խթանման տեսանկյունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։