AM
19 Փետրվար 2026 - 10:37 AMT

Մարզպետարաններին 948 մլն դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համար

2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին 948 մլն դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ առաջացած ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Նախագիծը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքի 18 սուբվենցիոն ծրագիր. սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am–ը:

Նախարարը նաև ներկայացրել է այն ուղղությունները, որոնց վրա ուղղվելու են սուբվենցիոն միջոցները։

Ֆինանսական պարտավորությունները վերաբերում են տարբեր համայնքներում ճանապարհների մայթեզրերի կառուցմանը, փողոցների տուֆապատ սալապատմանը, կոյուղու ցանցերի կառուցմանը, խմելու ջրագծերի անցկացմանը, փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզի և քաղաքային գերեզմանի կառուցմանը, մայթերի վերանորոգմանը, մարզադաշտի նորոգմանը և այլ աշխատանքների։