AM
23 Փետրվար 2026 - 09:17 AMT

ՀՀ-ն կմասնակցի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր հարթակներից մեկը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հոկտեմբերի 12-14-ը Բեռլինում կայանալիք միջոցառմանը ՀՀ-ն մասնակցելու է երկրորդ անգամ՝ ներկայանալով ազգային տաղավարով։

Գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 3-ն է:

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ այս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։