AM
26 Փետրվար 2026 - 08:26 AMT

Խուդաթյան․ Քաջարան–Ագարակ հատվածի 2-րդ թունելը փորվել է

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան–Ագարակ 32 կմ հատվածում երկրորդ թունելն արդեն փորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հայաստանի ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս֊հարավ ճանապարհի Քաջարան֊Ագարակ 32 կմ հատվածում 2֊րդ փորված թունելն ունենք»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև մոտ մեկ ժամ (այժմ՝ 1․5 – 2 ժամ):

Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։

Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2012–ին , սակայն դեռ ավարտին չի հասցվել։ Եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին, գործող 550 կմ երկարությամբ ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։