AM
26 Փետրվար 2026 - 09:36 AMT

ՀՀ-ն կմիանա ԵԱՏՄ բիզնեսի մտավոր սեփականության միասնական տվյալների մասին համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնման ծառայություն ստեղծելու մասին Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին:

Կառավարության հաստատումից հետո հայկական կողմը ստորագրելու է այդ փաստաթուղթը։ Նախատեսվող որոնողական հարթակում միավորվելու են բիզնեսի մտավոր սեփականության օբյեկտների մասին տվյալները, որոնք պահվում են միության հինգ անդամ պետություններում։ Խոսքը վերաբերում է ապրանքային նշաններին և ապրանքների ծագման աշխարհագրական նշումներին, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախաձեռնության հիմնական նպատակը բիզնեսին և պետական մարմիններին մտավոր սեփականության պաշտպանության համար հարմարավետ և արագ գործիքներ տրամադրելն է։

Համաձայնագրի նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ԵԱՏՄ գործադիր մարմնում, անցյալ տարվա սեպտեմբերին։